Ալերգոլոգիա
Բերանի խոռոչի ալերգիկ դրսևորումներ
Ալերգիա տերմինն ունի հունական ծագում և նշանակում է օտար ներգործություն: Ըստ էության խոսքը վերաբերում է օրգանիզմի իմունային համակարգի ուրույն ռեակցիային, որը զարգանում է արտաքին ծագման որոշ նյութերի (ալերգենների) նկատմամբ այդ նույն նյութերով գերզգայուն դարձած մարդու մոտ:
Ալերգենների դեր կարող են կատարել որոշ քիմիական նյութեր (կենցաղային, արդյունաբերական), դեղանյութեր, բույսեր, մանրէներ և այլն: Բացի այդ, ալերգենները կարող են ունենալ նաև ներքին ծագում (որոշ պայմաններում վերափոխված բջիջներ, նրանց քայքայված նյութեր): Վերջիններս կոչվում են աուտոալերգեններ, իսկ երևույթը` աուտոալերգիա: Ե´վ մեկ, և´ մյուս դեպքում տվյալ անհատի մոտ զարգացող ռեակցիան կարող է պայմանավորված լինել միայն մեկ կամ մի քանի նյութերով:
Ալերգիկ հիվանդություններով տառապող մարդկանց թիվը գնալով ավելանում է, իսկ հիվանդությունները` ավելի ու ավելի բարդ դրսևորումներ ձեռք բերում, պայմանավորված մարդուն շրջապատող արտաքին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններով:
Ստոմատոլոգիայում հանդիպում են շրթունքների, այտերի ներսային մակերեսների, լնդերի, քիմքի, բկանցքի ալերգիկ ախտահարումներ: Ըստ որում, ախտահարումը կարող է լինել միայն տեղային բնույթի կամ ունենալ տարածուն (ընդհանուր) ալերգիկ հիվանդության տեղային արտահայտություն: Ալերգենը օրգանիզմ ներթափանցելուց հետո զարգացող ալերգիկ ռեակցիան կարող է արտահայտվել անմիջապես` վայրկյանների ընթացքում կամ դանդաղ` ժամերի և օրերի ընթացքում:
Ալերգիկ շրթնաբորբեր (խեյլիտներ)
Առաջացման հաճախակի պատճառներից են արևի ճառագայթները, օդերևութաբանական գործոնները (քամի, ջերմային տատանումներ, օդի չորություն), քիմիական տարրերով հագեցած փոշոտ օդը, շրթներկը, գրգռիչ սննդանյութերը և այլն: Ալերգիկ շրթնաբորբերով ավելի հաճախ հիվանդանում են 20-60 տարեկան կանայք, հիմնականում կապված շրթներկերի և կոսմետիկ այլ միջոցների օգտագործման հետ: Ալերգիկ շրթնաբորբի դեպքեր արձանագրվել են փոքր տարիքի երեխաների մոտ, որն առաջացել է խաղալիքները շրթունքների հետ շփվելու պատճառով: Գյուղական վայրերում ախտահարման պատճառ կարող են դառնալ նաև գյուղատնտեսական կուլտուրաների մշակման համար օգտագործվող թունաքիմիկատները և արևի ճառագայթները:
Նկ. 1. Ալերգիկ թերթաթափական շրթնաբորբ (չոր ձև) |
Նկ. 2. Ալերգիկ թերթա թափական շրթնաբորբ (թաց ձև) |
Նկ. 3. Օդերևութաբանական շրթնաբորբ (այտուց, թեփուկներ,ճաքեր) |
Սկզբնական շրջանում հիվանդության կլինիկան արտահայտվում է շրթունքների կարմիր երիզի, մոտակա մաշկի ու լորձաթաղանթի վառ կարմրությամբ, այտուցով, առանձին դեպքերում նաև բշտիկներով: Օրեր անց դրանք կեղևապատվում են, թեփոտվում, չորանում, ճաքճքում (նկ. 1-3):
Եթե հիվանդը ժամանակին չի դիմում բժշկի, ապա պրոցեսը ձեռք է բերում քրոնիկական ընթացք` պարբերական սրացումների ու թարախային բարդությունների զարգացումով:
Ալերգիկ ստոմատիտներ
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքումների (ստոմատիտներ) պատճառներից են նաև ընդհանուր կամ տեղային ձևով օգտագործվող դեղանյութերը, ատամների պրոթեզների պատրաստման համար հիմք ծառայող նյութերը (հատկապես գունավոր), ցեմենտանյութը, պրոթեզավորման նպատակով օգտագործվող այլ նյութեր, մրգերն ու հատապտուղները, կենցաղային քիմիկատները, բակտերային ու վիրուսային մանրէները: Չափազանց մեծ կարևորություն է տրվում լնդերի ու ատամների անզգայացման համար օգտագործվող դեղանյութերին, քանի որ դրանց ներարկումը կարող է անմիջապես բերել ալերգիկ ռեակցիայի (անաֆիլակտիկ շոկ) զարգացման: Ահա թե ինչու այս խմբին պատկանող դեղանյութեր օգտագործելիս բժիշկ-ստոմատոլոգը հիվանդից նախ պարզում է` նախկինում օգտագործել է արդյո±ք նման դեղամիջոց թե ոչ, համապատասխան նշում կատարելով ամբուլատոր քարտում: Անկախ պատասխանից, ամեն դեպքում, տվյալ դեղանյութով հիվանդի մաշկի կամ բերանի լորձաթաղանթի վրա դրվում է ալերգիկ փորձ և միայն ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում է կատարվում բուժական միջամտությունը:
Ալերգիկ ստոմատիտները կլինիկորեն արտահայտվում են լորձաթաղանթի կարմրությամբ, այտուցով, բշտիկային ցանավորմամբ, էրոզիաներով ու աֆթաներով, լեզվի մակերեսի հարթեցմամբ ու փառակալումով: Բարդացած դեպքերում զարգանում են նաև խոցեր, բնորոշ են ստործնոտային ու պարանոցային ավշային հանգույցների մեծացումը (լիմֆադենիտ), հիվանդի մարմնի ջերմության բարձրացումը, ընդհանուր թուլությունը, ախորժակի անկումը: Կլինիկական պատկերի որոշ արտահայտություններ տրված են NN 4-7 նկարներում:
Կվինկեի այտուց
Սա, ընդհանրապես, սուր ալերգիկ հիվանդություն է, որի ժամանակ ալերգիկ ռեակցիան կրում է անմիջական բնույթ` ալերգենն օրգանիզմ թափանցելուց հետո վայրկյանների ընթացքում արտահայտվում է տարբեր մարմնամասերի` մաշկի, ենթամաշկային բջջանքի, լորձաթաղանթների այտուցով: Շրթունքները, լեզուն ու կոկորդը խոցելի և հաճախ ախտահարվող օրգաններ են: Հիվանդությունը կարող է կրել համընդհանուր, շատ ծանր բնույթ, վտանգելով հիվանդի կյանքը: Կոկորդը պրոցեսի մեջ ընդգրկվելու դեպքում առաջանում է շնչահեղձության վտանգ, որի դեպքում պահանջվում է շնչափողի վրա շտապ կտրվածք անել և տեղադրել հատուկ խողովակ: Ստոմատոլոգիական պրակտիկայում Կվինկեի այտուցը սովորաբար վերաբերում է շրթունքներին, լեզվին (նկ. 8):
Կվինկեի այտուցի պատճառ կարող են դառնալ տարբեր սննդանյութեր, դեղանյութեր, ծաղկափոշիներ, մեղվի թույնը և այլն: Սովորաբար ոչ ծանր դեպքերում այտուցը պահպանվում է մի քանի ժամից մինչև 2-3 օր և անհետանում, սակայն հետագայում կարող են հիվանդության նոր սրացումներ դիտվել: Նման վիճակն անվանում են քրոնիկական մոլաքոր` Կվինկեի այտուցի վտանգով: Եվ մեկ, և մյուս դեպքում հիվանդները կարիք ունեն բժշկական հսկողության և բուժման:
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա
Սուր զարգացող հիվանդություն է, որին բնորոշ են ինչպես մաշկի, այնպես էլ լորձաթաղանթների տարաբնույթ ցանավորումները` փուլային ընթացքով և կրկնումների հակումով: Ըստ ծագման, հիվանդությունը վարակական-ալերգիկ բնույթի է: Հիվանդների մեծ մասի մոտ հայտնաբերվում է օրգանիզմի գերզգայունություն ստաֆիլակոկային և ստրեպտոկոկային ալերգենների նկատմամբ: Որոշակի դեր են խաղում հակաբիոտիկներն ու այլ դեղանյութեր, ինչպես նաև աուտոիմուն պրոցեսները: Հիվանդությունն ունի սեզոնային բնույթ. սրանում է հատկապես գարնան ու աշնան ամիսներին, որը ապացուցում է հիվանդության ծագման հարցում օրգանիզմի սառչելու գործոնի դերը:
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմայի սկիզբը սուր է, հանկարծակի, առանց նախանշանների, և արտահայտվում է մարմնի ջերմության բարձրացումով, գլխացավերով, տկարությամբ, հաճախ կոկորդի, մկանների, հոդերի ցավերով: Մեկ-երկու օր անց մաշկի և բերանի լորձաթաղանթի վրա առաջանում են ցանավորում, կարմրություն, այտուց, հանգուցիկաբշտիկային տարրեր (նկ. 9):
Նկ. 7. Քրոնիկական կրկնվող աֆթային ստոմատիտ (լեզվի ողմնային մակերեսի խոշոր աֆթա) |
|
Նկ. 8. Կվինկեի այտուց (ստորին շրթունքի այտուց, կարմրություն) |
Նկ. 9. Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա |
Շրթունքների, լեզվի այտուցի և ցանավորման պատճառով հիվանդի բերանը հաճախ կիսաբաց է լինում, շարժումները (խոսելիս, ուտելիս) ցավոտ, որը նրան խիստ անհանգստացնում է:
Օրեր անց հիվանդության ախտանիշները սկսում են մեղմանալ, ընդհանուր վիճակն աստիճանաբար բարելավվում է: Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, տևում է 2-3 շաբաթ, երբեմն ավելի:
Նշված հիվանդություններից որևէ մեկի դեպքում անհրաժեշտ է լինում այն տարբերակել նմանատիպ այլ հիվանդություններից, որը շատ կարևոր է` հիմնավորված և արդյունավետ բուժում կատարելու, հետագա կրկնումները կանխարգելելու նպատակով:
Այսպիսով, բերանի խոռոչի ալերգիկ դրսևորումները լուրջ վտանգ են ներկայացնում ամբողջ օրգանիզմի համար, հետևաբար նույնիսկ թույլ ախտանիշ նկատելիս պետք է անհապաղ դիմել բժշկի: Ինքնաբուժումը անհրաժեշտ ժամանակի կորուստ է` ծանր հետևանքներով:
Բժիշկ-հիվանդ սերտ կապի շնորհիվ հնարավոր է դառնում հայտնաբերել ալերգիկ որոշ հիվանդությունների առաջացման պատճառները և կանխարգելել դրանց կրկնությունները:
Կարդացեք նաև
Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...
Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...
Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...
Ի՞նչ է բրոնխիալ ասթման:
Տարբերում են բրոնխիալ ասթմայի երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...
1. Ի՞նչ է ալերգիան:
Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...
Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն